ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մոռացել ենք, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է

Մոռացել ենք, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է
16.02.2023 | 07:34

Սպիտակի ահավոր երկրաշարժից հետևություններ չարեցինք, գուցե այս երկրաշարժը՝ սարսափելի ավերածություններն ու տասնյակ հազարների հասնող զոհերը մեզ հիշեցնեն, որ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում, և լիքը խնդիրներ ունենք ու լիքը պրոբլեմներ այդ առումով։


Իսկ մենք հանգիստ երկրորդական բնույթի հարցերի քննարկմամբ ու ռազբորկեքով ենք զբաղված, երկնաքերներ ենք կառուցում, հիանում դրանցով, ոչինչ չենք անում շենքերի կայունության ստուգման և ամրացման, հանրությանը հանրամատչելի տեղեկություն տալու և ուսումնական վարժանքներ անցկացնելու ուղղությամբ։


Կարծես, երկրաշարժ չենք տեսել ու զոհեր չենք ունեցել, մոռացել ենք, ինչպես ամեն ինչ:
Շուտով Եղեռնի մասին հիշողություններն էլ կմոռանանք՝ գրկախառնվելով թուրքերի հետ:
Ինչպես այս վերջին պատերազմի կորուստներն արագ մոռացանք ու զոհերին:
Կարծես, նման բան չի էլ եղել, ու մեղավորներ և դավաճաններ չկան, որոնք առայսօր պաշտոնավարում են թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 23515

Մեկնաբանություններ